Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Վազգեն Սարգսյանի «եղբոր» կուսակցականից այլ բան չէր սպասվում

Վազգեն Սարգսյանի «եղբոր» կուսակցականից այլ բան չէր սպասվում
28.06.2025 | 10:22

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 2 ամսով կալանավորվեց։

Նրան կալանավորեց նույն այն դատավորը, ով կալանքի որոշում կայացրեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, արքեպիսկոպոսի մի շարք աջակիցների և Սամվել Կարապետյանի նկատմամբ։

Ընդ որում, ըստ Դատական Օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի՝ դատավորների միջև գործերի բաշխումը, վերաբաշխումը և կոլեգիալ դատական կազմերի ձևավորումը կատարվում են

հատւկ համակարգչային ծրագրի միջոցով:

Ինչպես նշում է դատական գործեր լուսաբանող Ռուզան Մինասյանը.

Բա թե պատահականության սկզբունքով բաշխում ենք գործերը: Ո՞նց է պատահում, որ Երեւան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում միշտ դատավորը նմանատիպ գործերով Մասիս Մելքոնյանն է:

Ճանաչեք փաշինյանի կամակատարին դեմքով։ Եվ տեսեք, թե ի՞նչ կենսագրական ունի։ Թոշակի ուղարկվածը ո՞նց է դատավոր նշանակվել։

ՄԱՍԻՍ ԱՐՄԵՆԱԿԻ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Ծնվել է 05.10.1976թ.-ին, Երևան քաղաքում:

Կրթություն.

1999թ.-ին ավարտել է ՀՀ ՆԳՆ Բարձրագույն դպրոցը, ստացել է իրավագետի որակավորում։

Աշխատանքային փորձ.

1999-2000թթ. աշխատել է ՀՀ ՆԳՆ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի ՆԳ բաժնում որպես ավագ տեսուչ-հերթապահ։

2000-2003թթ. աշխատել է ՀՀ ՆԳՆ Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Շահումյանի քննչական բաժնում որպես քննիչ։

2003-2004թթ. աշխատել է ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում որպես ավագ քննիչ։

2004-2007թթ.աշխատել է ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնում որպես ավագ քննիչ։

2007-2010թթ․ աշխատել է ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտորանականի քննչական բաժնի 2-րդ քննչական բաժանմունքում որպես բաժանմունքի պետ։

2010-2014թթ. գտնվել է ՀՀ Ոստիկանության կադրերի ռեզերվում։

2014թ. երկարամյա ծառայության կապակցությամբ նշանակվել է կենսաթոշակ, ստացել է ոստիկանության մայորի կոչում։

2010-2018թթ. իրականացրել է մասնավոր ձեռնարկատիրական գործունեություն։

2019 թվականից մինչ 2023 թվականը հանդիսացել է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան։

22.05.2023 թվականին իրավունքի ուժով ստանձնել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը:

Այլ տեղեկություններ.

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 271

Մեկնաբանություններ